Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Թուրքիան երկրի ամբողջ տարածքում սկսում է ռմբապաստարանների կառուցումը

Թուրքիան երկրի ամբողջ տարածքում սկսում է ռմբապաստարանների կառուցումը
30.08.2025 | 12:34

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Նախարարների կաբինետի նիստում հավանություն է տվել ռմբապաստարաններ կառուցելու նախագծին։ Ռմբապաստարանների շինարարությունը կիրականացնի Զանգվածային բնակարանաշինության վարչությունը (TOKI)։

Ռմբապաստարանները նախատեսված են ինչպես պատերազմի դեպքում մարդկանց պաշտպանելու համար, այնպես էլ բնական աղետների կամ տեխնածին վթարների դեպքում։ Ծրագիրը սկսվել է Անկարայից և մի քանի այլ խոշոր քաղաքներից, սակայն այն կտարածվի երկրի ամբողջ տարածքում։ Որպես պաշտպանական կառույցների ստեղծման նախատիպ, Թուրքիան վերցրել է Իսրայելի, Ճապոնիայի և Շվեյցարիայի փորձը։

Նշվում է, որ դեռևս 1987 թվականին Թուրքիայում ընդունվել էր մի օրենք, որը պարտադրում էր որոշակի մակերես ունեցող շինություններում կառուցել ռմբապաստաններ։ Սակայն գործնականում ռմբապաստարանների համար նախատեսված տարածքները հաճախ վերածվել են ավտոկայանատեղիների կամ պահեստների։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ.

Խաղաղության կոչ անող Թուրքիան տեսնես ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմի:

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ